Archives

Կրթահամալիրի տոն

seb

Նոյեմբերի 13-21

Ծրագիր

<<Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն՚>> նախագծի շրջանակում Միջին  դպրոցի  6-7դասարանների սովորողների հետ իրականցնում ենք հետևյալ ծրագրերը՝

Աշխարհի դպրոցները  Schools of the world  (համացանցից, կամ ընկերներից, բարեկամներից, ովքեր ապրում են այլ երկրներում  հավաքել տարբեր երկրների դպրոցների մասին հետաքրքիր տեղեկություն, անգլերեն լեզվով գտնել, գրել Մխիթար Սեբաստացու մասին և պատմել, արդյունքում պատրաստել պրեզենտացիա, կամ ֆիլմ և տեղադրել բլոգներում):

Համեղ, բայց մոռացված <<Tasty, but forgotten>> (տատիկներից, մայրիկներից հարցնել բաղադրատոմսեր, որոնք հաճախ չեք պատրաստում, գրել անգլերեն լեզվով, տեղադրել բլոգներում  և տեխնոլոգիայի դասին, կամ տանը մայրիկների հետ պատրաստել այդ բաղադրատոմսը և կրթահամալիրի տոնին հյուրասիրել):